Լրահոս 24/7

Հաճախ մեր դպրոցները չգիտեն՝ ինչպես արդյունավետ համագործակցել ծնողների հետ. Ժ․ Անդրեասյան

«Հաճախ մեր դպրոցները չգիտեն՝ ինչպես արդյունավետ համագործակցել ծնողների հետ, ծնողներն էլ չնայած ուզում են մասնակից դառնալ իրենց երեխաների կրթությանը, սակայն շատ հաճախ մասնակցության ընտրած ձևով ոչ թե օգնում, այլ ուղղակի խանգարում են կրթությանը։

Տավուշ այցելության ժամանակ ծնողների հետ աշխատանքի մի հրաշալի օրինակ տեսանք, որով ուզում եմ կիսվել։

Դիլիջանը շատերիս սիրելի վայրերից է, սակայն երևի քչերս գիտենք, որ Դիլիջանում կա Թախտա անունով մի թաղամաս՝ համեմատաբար առանձնացված, որտեղ գործում է Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցի մասնաճյուղը։

Այս մասնաճյուղը գրեթե փակման եզրին էր, երբ նախորդ տարի «Դասավանդիր Հայաստան»-ի հետ դպրոցում զարգացման նոր ծրագիր սկսեցինք՝ «Սերունդ դպրոցների շրջանակում»։

Նախորդ ուրբաթ գնացել էինք՝ տեսնելու արդյունքները։ Չնայած ուշ ժամի հասանք, աշխատակազմի հետ ծնողներն ու երեխաներն էլ դպրոցում էին՝ մեզ ցույց տալու՝ ինչ արդյունքներ ունեն։ Արդյունքները տարբեր էին, բայց հենց ծնողների հետ աշխատանքը մատնանշեմ։

Ծնողները, այս փուլում դեռ մայրիկները, ուսուցիչների հետ միասին մասնակցում են կրթության գործընթացին։ Ծրագրավորման մասնագետ ծնողը ուսուցչին աջակցում է համակարգչային գիտություն և թվային գրագիտություն նոր առարկան ուսուցանելու համար, կարուձևի մասնագետ մյուս ծնողը աջակցում է նվեր ստացած կարի մեքենաներով կտորե տոպրակներ կարելու գործին, միասին վերանորոգել են սենյակներից մեկը՝ ներկելով պատերը և այն դարձնելով երեխաների ամենասիրելի անկյուններից մեկը։ Ասեմ ձեզ՝ մայրիկների վերանորոգած սենյակը տեսնելով տպավորություն ունեմ, որ մեր դպրոցների վերանորոգման գործընթացը էապես կշահի, եթե դրանով զբաղվեն ծնողները։

Ուսումնական նախագծերի, տարբեր առարկաների ուսուցման, նոր ծրագրեր անելու ամենամեծ ջատագովներն են։ Ծնողական ժողովներին քննարկում են ոչ թե երեխաներին, այլ ընդհանուր անելիքներն ու ծրագրերը։

Երեխաների թիվը դպրոցում մեկ տարում կրկնապատկվել է՝ չնայած Դիլիջանի մյուս թաղամասերից հեռավորությանը։ Դա ընդհանուր աշխատանքի արդյունք է»,- գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

2 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

2 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

2 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

3 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

3 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

3 hours ago