ԱԳ նախարարն ընդունել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և «Հայ դատի» ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ:

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը: Երկուստեք դրական գնահատվեց վերջին շրջանում հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների դինամիկան և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ օրակարգի ամրապնդման և ընդլայման ուղղությամբ՝ այդ թվում գիտակրթական, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:

Կողմերը բարձր գնահատեցին Կալիֆորնիայի հասարակական – քաղաքական կյանքին իրենց նպաստն ունեցող մեծաթիվ հայ համայնքի դերը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման յուրահատուկ կամուրջ:

Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

11 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

11 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

11 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

12 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago