

ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր ջջում գրառում է կատարել.
ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ, ԴՈՒՔ ՀԱՆԳՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԵՔ ՎԱՍՏԱԿԵԼ
Կիրակի` հուլիսի 28-ին, Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհ, շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, երկրի նույն հատվածում` վիրավոր։
Այս պայմաններում մեղմ ասած տարակուսելի ու մտահոգիչ է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է մեկնել հանգստի՝ անցկացնելու ամառային արձակուրդները։ Վերը նկարագրված իրավիճակը, որը ամեն օրվա հետ նոր՝ և ռազմավարական, և ընթացիկ լուծում պահանջող մարտահրավերներ է ծնում, պահանջում է անընդհատ աշխատանք, առաջին հերթին դիվանագիտական աշխատանք՝ Ռուսաստանում ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում մեր դեսպանատների, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ու ներկայացուցչի մակարդակում։
Այդ աշխատանքի փոխարեն արտգործնախարարը մեկնում է հանգստի՝ խորհրդանշանական ուղերձ հղելով, որ Հայատսանի անվտանգության ապահավումը ինչպես եղել է, այնպես էլ մնում է սահմանին կանգնած զինվորի ուսերին, առանց պետության, առանց դիվանագիտության թիկունքային աջակցության։
Ցավոք սա այն դեպքն է, երբ չենք կարող ասել, որ Զոհրաբ Մնացականյանի հանգիստը վաստակած հանգիստ է։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…