Արժեքներ
29.07.2019

Այսօր աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է

Այսօր հայազգի տաղանդաշատ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է՝ ծովանկարչի 200-ամյակը:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 29-ին Թեոդոսիայում, Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման:

1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ», 1855 թ., «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 թ.), պաշարված Սևաստոպոլում բացել է ցուցահանդես, ոգևորել և օգնել քաղաքի պաշտպաններին: Այվազովսկին շրջագայել է նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868 թ-ին ուղևորվել է Կովկաս. ստեղծել է լեռնային բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլ գործեր: 1869 թ-ին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: 1873 թ-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, ստեղծել է իր «Ինքնանկարը»: Նյութապես օժանդակել է հույների ու իտալացիների ազգային-ազատագրական պայքարին, Գեղարվեստի ակադեմիայի սաներին, բելոռուս ուսանողներին: 1900 թ-ին Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան սահմանել է Այվազովսկու անվան կրթաթոշակ: 1890-ական թվականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն է արտահայտել ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (այժմ՝ նրա անվան), գեղարվեստի դպրոց, հնագիտական թանգարան, գրադարան, համերգային դահլիճ, օժանդակել նավահանգստի, երկաթուղու կառուցմանը և այլն:
Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. աշխատել է արագ` տեսողական վիթխարի հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք» (1850 թ.), «Սև ծովը» (1881 թ.), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.), «Ալիքների մեջ» (1898 թ.), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889 թ.) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, անկրկնելի արտահայտիչ լեզու: Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական իմաստ ունեն. նրա ստեղծագործական ելակետը նախնիներից ժառանգած բնության բանաստեղծական, հեքիաթային ընկալումներն են: Նրա արվեստում լույսը կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշն է: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887 թթ.), «Արարատ լեռան հովիտը» (1882 թ.), «Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.), «Հայ մարտիկի երդումը» (1891 թ.), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.), «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895 թ.) և այլ կտավներում: Ծովանկարչության բնագավառում նրա խորհուրդներով են առաջնորդվել նկարիչներ Մկրտիչ Ճիվանյանը, Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Այվազովսկին որոշակի ազդեցություն է թողել Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործության վրա:
«Թուրքական նավի պայթյունը» (1900 թ.) կտավը նկարչի վերջին անավարտ գործն է:
Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Այվազովսկին ընտրվել է Ամստերդամի, Ռուսաստանի, Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ: Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով (1857 թ.):
Այվազովսկու տունը մշտապես եղել է յուրօրինակ ուխտատեղի, որի ցուցասրահում ներկայացվել են ռուս և հայ մշակույթի գործիչների ստեղծագործություններ: Այվազովսկուն թաղել են զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում:
Այվազովսկու անունով են կոչվել Թեոդոսիայի փողոցներից և մոտակա բլուրներից մեկը, զբոսայգի: Երևանում և Թեոդոսիայում կանգնեցվել են նրա հուշարձանները:

Հայ Ձայն մեդիահարթակ

Լրահոս
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
11:49
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
11:46
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
11:28
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
11:07
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
11:00
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն