

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հուլիսի 23-ից 29-ն անցկացված CEOI2019 (Central European Olympiads in Informatics – Կենտրոնական Եվրոպայի Ինֆորմատիկայի Օլիմպիադա) ինֆորմատիկայի 26-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էին 14 երկրների 55 աշակերտներ, հայկական թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ։
Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտներ Սամվել Անդրեասյանը և Ալեքսանդր Աբելյանը։ 4 հոգանոց մեր թիմը ղեկավարում էր ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը։
Նշենք, որ CEOI միջազգային օլիմպիադան անցկացվում է 1994 թ․-ից։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները ծրագրավորման որևէ լեզվով կատարում են 3-ական առաջադրանքներ։ Մրցույթին կարող են մասնակցել առավելագույնը 4 աշակերտ յուրաքանչյուր երկրից՝ բացառությամբ ընդունող երկրից (8 աշակերտ)։ Մրցույթներն անց են կացվում IOI-ի (ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա) ստանդարտներին համապատասխան։
Առջևում՝ Քիմիայի 51-րդ ու Աստղագիտության և աստղաֆիզիկայի 13-րդ օլիմպիադաներն են:
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…