

Ջուլիան Լենոնը՝ Beatles-ի համահիմնադիր Ջոն Լենոնի որդին, առաջին անգամ կատարել է հոր «Imagine» երգը։ Նա իր ելույթով տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ աջակցելով «Ոտքի՛ կանգնիր Ուկրաինայի» արշավին։
Տեսանյութի մակագրության մեջ Լենոն կրտսերը ուկրաինական պատերազմն անվանել է աներևակայելի ողբերգություն, որին, ըստ նրա, պետք է պատասխանի ամենաբովանդակալից կերպով:
«Ես միշտ ասել եմ, որ «Imagine»-ը կերգեմ միայն աշխարհի վերջի դեպքում։ Բայց հիմա երգի բառերը արտացոլում են մեր հավաքական ցանկությունը համաշխարհային խաղաղության համար: Որովհետև այս երգով մենք տեղափոխվում ենք մի տարածություն, որտեղ սերն ու միասնությունը դառնում են մեր իրականությունը, գոնե մի պահ… Այս երգը լույսն է թունելի վերջում»,- ասել է Ջուլիան Լենոնը։
Ընդհանուր առմամբ, Stand Up for Ukraine արշավի շրջանակներում հնարավոր է եղել ներգրավել 4,6 մլրդ դոլարի դրամաշնորհներ և 5,5 մլրդ դոլարի վարկեր։ Միջոցներ տրամադրելու մտադրության մասին հայտարարեցին Եվրահանձնաժողովը (1,1 միլիարդ դոլար), Բելգիան (904 միլիոն դոլար) և Ֆինլանդիան (778 միլիոն դոլար): Հավաքված գումարը կուղղվի եվրոպական երկրներում գտնվող 4,4 միլիոն ուկրաինացի փախստականների և 6,5 միլիոն ուկրաինացիների, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները երկրի ներսում։
Աղբյուրը՝ Meduza-ի:
Թարգմանությունը՝ Աստղ Խաչատրյանի։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…