

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա չէր լինի, եթե Կիևը լիներ ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այդ մասին նա ասել է The Associated Press-ին տված հարցազրույցում։
«Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ում, ապա այս պատերազմը չէր լինի։ Կամ այլ կերպ կստացվեր։ մենք կունենայինք մտերիմ հարևանների ուս, մենք կարող էինք միասին կռվել. Բայց ես վստահ եմ, որ պատերազմ չէր լինի»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ արեւմտյան գործընկերների կողմից տրամադրված որոշ զինատեսակներ Ուկրաինա շատ ուշ են հասել։ Նա նշեց, որ «100 տոկոս աջակցություն» է տեսնում մի շարք եվրոպացի առաջնորդների կողմից, մինչդեռ մյուսները փոխել են իրենց դիրքորոշումը:
Խոսելով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների մասին՝ Զելենսկին նշել է, որ ուկրաինացիները ցանկանում են, որ պատերազմն ավարտվի և ընդունեն խաղաղություն, բայց իրենց պայմաններով։
«Մարդիկ, այնուամենայնիվ, կընդունեն խաղաղությունը, քանի որ ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Մեր պայմաններով, անկախության պայմաններով, Ուկրաինայի պայմաններով… Կան մարդիկ, ովքեր երեխաներ են կորցրել, և ես չեմ կարծում, որ որևէ խաղաղություն, որևէ պայմանով և որևէ ժամանակ նրանց կբավարարի։ Որովհետև դա մեծ վերք է..․
Եթե վերացվենք զգացմունքներից, որքան էլ դա դժվար լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած պատերազմ պետք է ավարտվի խաղաղությամբ, կամ կավարտվի միլիոնավոր զոհերով։
Այո, պետք է պայքարել, բայց պայքարել կյանքի համար։ Չես կարող պայքարել փոշու համար, երբ ոչինչ չկա, չկան մարդիկ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է դադարեցնել այս պատերազմը։ Չնայած դժվար է, էմոցիոնալ դժվար։ Ոչ ոք չի ցանկանում բանակցել այն մարդկանց հետ, ովքեր խոշտանգել են այս մարդկանց… Բայց մենք չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա ունենք»։
Թարգմանությունը՝ Աստղ Խաչատրյանի։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…