

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գորիի մոտակայքում հանգստի մեկնելու ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած երեխաներին:
Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող երեխաներն արդեն ապաքինվում են և այժմ գտնվում են վերականգնողական փուլում:
Աղջկա մոտ առկա էին բազմաթիվ պոլիտրավմաներ: Հայաստան տեղափոխելուց հետո նրան հաջողությամբ վիրահատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և այժմ կարողանում է քայլել:
Տղան Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայից Հայաստան էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` միացված արհեստական շնչառության սարքին: Նրա վիրահատությունը ևս դրական արդյունք է տվել:
Հովհաննես Հարությունյանը հավաստիացրել է, որ երեխաների առողջական-վերականգնողական բուժման ընթացքը լինելու է թե՛ առողջապահության նախարարության, թե՛ բժշկական կենտրոնի ուշադրության ներքո:
Տեսակցությունից հետո երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից: Փոխնախարարն ու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրինությունն ու բուժող բժիշկները նրանց ճանապարհել են տուն:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…