Լրահոս 24/7

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում ընդունել են AFD տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի պատասխանատուներին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի պատասխանատուներ Պոլ Կոբլանին և Սիրարփի Հայկազյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կոմիտեն: Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խթանմանն առնչվող հարցեր։

Ծրագրերի պատասխանատուները փոխանցել են Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատրաստակամությունը՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու Քաղաքաշինության կոմիտեին՝ Հայաստանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ոլորտային ծրագրի իրագործման հարցում։ Այդ նպատակով նախատեսվում է համադրել ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող կոմիտեի առաջնահերթությունները և AFD-ի չափանիշները։

Հանդիպման ընթացքում կողմերը նախնական դիտարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջարկել է համատեղ իրականացնել կոմիտեին վերապահված՝ պետական և համայնքային մի քանի շենքերի անձնագրավորման պիլոտային ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի ամբողջական տեղեկատվություն ունենալ շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ:

Իսկ բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության խորհրդական Եվգենյա Աթայանը ներակայացրել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգին անցնելու նախաձեռնությունը: Ըստ այդմ, դիտարկվել է նաև կառավարիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացները AFD-ի հետ գործակցությամբ կազմակերպելու հնարավորությունը:

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով կոմիտեին աջակցելու AFD-ի նախաձեռնության համար, ընդգծել է էներգաարդյունավետության ծրագրերի միջոցով կլիմայի փոփոխության խնդիրների կարգավորման կարևորությունը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են աշխատանքային ամենօրյա հաղորդակցություն հաստատել մասնագետների միջև և հստակեցնել ժամկետներ՝ երկկողմ առաջարկները մանրամասն քննարկելու համար:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

6 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

6 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

7 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

7 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

7 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

7 hours ago