Լրահոս 24/7

Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների տարեկան զեկույցը:

«44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են եւ հուղարկավորվել 2021թ.-ին: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո՝ հողեր հանձնելու եւ դավաճանության մեջ:

Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Մեղավոր եմ, քանի որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»,- ասաց վարչապետը։

Ն․ Փաշինյանը նշեց նաև, որ մեղավոր է, որ ժողովրդին չի ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք: Մեղավոր է, որ հստակ ու աներկբա չի ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի:

Վարչապետն ընդգծեց, որ այս ամենը պարտավոր էր մանրամասն ներկայացնել ժողովրդին, և դա չանելն է իր իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ է դարձել:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

8 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

8 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

9 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

9 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

9 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

9 hours ago