Լրահոս 24/7

Կառավարությունը միայնակ չէ՝ խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս. Լ․ Նազարյան

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակաբար մերժում է կառավարության առաջարկը՝ հանդիպելու և ստանալու իր բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Իրականում կարծում եմ, որ շատ բան չի էլ կորցնում, քանի որ ամեն ինչ ժամանակի ընթացքում ասվել է և հիմա էլ ասվում է: Կարծում եմ, որ պետք է իրենց էլ ճիշտ հասկանալ, հո չե՞ն կարող սեղանի շուրջ առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ և շարունակել ձևանալ անտեղյակ, իսկ այսպես իբր անիրազեկ են և հետևաբար անպատասխանատու, շատ հարմար կարգավիճակ են ընտրել իրնց համար»,- ասաց նա: Լենա Նազարյանը նշեց, որ իրեն զարմացնում է քաղաքացիական հանրության կեցվածքը:

«Ինձ համար պարզ է մի բան. փաստորեն, այս կառավարությունը, որն առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է, սա շատ տարօրինակ է, քանի որ, որպես կանոն, հակառակն է լինում»,- ասաց նա:

Լենա Նազարյանը նկատեց՝ բայց այս կառավարությունը միայնակ չէ, և խաղաղության օրակարգը հանրային կոնսենսուս ունի:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

6 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

7 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

7 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

7 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

7 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

7 hours ago