Լրահոս 24/7

Թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսևորում. Գ․ Արսենյան

Մեր հասարակությանը մենք գցել ենք մոլորության մեջ մոտավորապես մի 25 տարի: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Ինչ ենք մենք պատկերացնում, երբ ասում ենք հայկականություն. վերջին հարյուր տարվա հայկականության հիմնական դրսևորումը հայկական քաղաքական համակարգերում, Սփյուռքում, չգիտես ինչու, դարձել է թուրքատյացություն, ադրբեջանատյացություն:  Իմ խոր համոզմունքով, դա որևէ կապ չունի հայկականության հետ, հայկականությունը դա լրիվ կոմպլեքս է, դա Հայաստանը ներդրումային գրավիչ երկիր դարձնելու ծրագիր է, դա հարևան երկրների հետ կայուն և սպառնալիքների չեզոքացմանն ուղղված հարաբերությունների կառուցում է, արդյունավետ մասնագիտական ուսուցման ապահովումը, հարևանների հետ կայուն խաղաղության ապահովումը, հայաստանյան գործարարներին ոգևորումը:

Հայկականության մեջ պետք է լինի ատելության էլեմենտ, բայց այդ ատելությունը չպետք է լինի որևէ ազգի նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ այդ ատելությունը պետք է ուղղված լինի տգիտությանը և ծուլությանը, պետք է ուղղված լինի գոռոզությանը, լկտիությանը, ստորաքարշությանը, մենք պետք է արժևորենք արժանապատվությունը:

«Թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսևորում: Ուզում եմ ասել, որ սա իմ պատկերացումով այն կոմպլեքսն է, որը կոչվում է ազգային գաղափարախոսության կմախք, եթե մենք կարողանանք սրա շուրջը հավաքավել, մենք կհասնենք հաջողության»,- ասաց նա:

Ըստ Գուրգեն Արսենյանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության կողմից իրականացվող և տարվող խաղաղության օրակարգի շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ինչպես նաև Արցախի ժողովուրդն է:  

«Արցախում տարվում է մի քարոզչական գիծ, որ խաղաղության օրակարգը սպառնում է Արցախի ժողովրդին, Արցախի ժողովուրդը, ինչպես նաև ՀՀ ժողովուրդը, հանդիսանում է քաղաքական օրակարգին խաղաղության հաստատման ամենակարևոր շահառուն»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

4 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

5 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

5 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

5 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

5 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

5 hours ago