Լրահոս 24/7

Հայաստանի տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման մասին լուրերը կեղծ են. Դ․ Ավտոնոմով

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանից վարձկանների տեղափոխման մասին շրջանառվող կեղծ լուրերին:

«Կցանկանայի անդրադառնալ կեղծ լուրերին։ Դրանց թվում են Հայաստանի տարածքով արաբ վարձկանների Ուկրաինա տեղափոխման, Հայաստանի կողմից Ռուսաստանին կործանիչների փոխանցման մասին լուրերը»,- նշել է դիվանագետը։

Բացի այդ, Ավտոնոմովը խոսել է Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին՝ նշելով, որ Ուկրաինան Ադրբեջանին ուղղակի կերպով զենք չի մատակարարում՝ սկսած 2014 թ-ից։

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ, իր ունեցած տվյալներով, ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ուկրաինայի մոտ 2000 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան, որոնց ճնշող մեծամասնությունն էթնիկ հայեր են: Ավտոնոմովը հավելել է, որ Հայաստան տեղափոխված անձանցից 75-ը փախստականի կարգավիճակ են խնդրել:

Թիվ 1

Recent Posts

Հայ հրաձիգները Պերուում մասնակցել են երիտասարդների աշխարհի առաջնությանը

Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կայացել է հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մրցմանը մասնակցել…

7 mins ago

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար կալանավորվել է հերթափոխի պետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ…

23 mins ago

«Գազել»-ի վթարի զոհերի թիվն ավելացել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին…

32 mins ago

Լուկաշենկոն պարգևատրվել է ՌԴ բարձրագույն պետական պարգևով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ բարձրագույն պետական ​​պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով…

47 mins ago

ՌԴ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերից երկու բնակավայր հետ գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի…

1 hour ago

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմի ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։…

1 hour ago