Լրահոս 24/7

Պատգամավորների այցն Արցախ համաձայնեցված չի եղել խաղաղապահ զորախմբի հետ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ ռուս խաղաղապահների կողմից Արցախ մուտքի արգելքի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԿ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել զորախմբի հրամանատարության հետ։

Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։

Մենք ակնկալում ենք, որ հաշվի առնելով ինչպես ԼՂՀ-ի պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից»,-հայտարարել է Զախարովան, որի խոսքերը մեջբերված են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, ապրիլի 12-ին  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին թույլ չի տրվել մտնել Արցախի Հանրապետություն:

Նշվածի կապակցությամբ  մտահոգություն էր հայտնել ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հայտարարելով, որ նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: 

Երեկ՝ ապրիլի 13-ին, էլ, ՀՀ վարչապետն  ԱԺ-ում հայտարարել էր, որ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել  պատգամավորների մուտքը Արցախ։ 

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

28 mins ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

39 mins ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

48 mins ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

59 mins ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

1 hour ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

1 hour ago