Լրահոս 24/7

Ա․ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, պուրակը կլինի այգու ձախակողմյան հատվածում՝ ձգվելով մինչև բլուրը, որտեղ էլ նախատեսվում է խորհրդանշական կոթողի տեղադրումը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է, որ կանաչապատման աշխատանքներից բացի, կիրականացվեն նաև ընդհանուր բարեկարգման, ոռոգման և արտաքին լուսավորության աշխատանքներ: Շրջայցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ամփոփել նախագիծը՝ ներառելով ներկայացված բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի և ավարտել 3-5 տարում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով պուրակի նշանակությանը՝ ընդգծել է. «Նախագծով եթե «Կյանքի պուրակ»-ին վերևից նայեք, այն ունի մարդու սրտի կառուցվածք, այսինքն՝ ինքն իրենով կյանք տվող պուրակ է: Այստեղ մենք ցանկանում ենք կայնքը գովերգել և ազդարարենք, որ բոլոր այն տղաները, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց կյանքը տվել են պետության համար, երկրի համար, մեր Հայրենիքի համար, իրենք կյանք են տվել, որպեսզի իրենց հայրենակիցները շարունակեն ապրել, արարել, ստեղծագործել: Այն մեծ ուշադրությունը, որ մենք հիմա պուրակի ամեն դետալին տալիս ենք, հենց այդ ստեղծարարության, իրենց տված ստեղծարարության հնարավորությունն օգտագործելն է»:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

2 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

2 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

3 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

3 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

3 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

3 hours ago