Լրահոս 24/7

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, սիրելի՛ վետերաններ,

ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանությանհամակարգի 104-ամյակի կապակցությամբ:

Արդեն դարից ավելի է՝ Ոստիկանությունը կանգնած է Հայաստանի երեք հանրապետությունների ներքին անվտանգության առաջնագում՝ առանցքային դերակատարում ունենալով մեր երկրում հասարակական կարգի, օրինականության և իրավակարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանգործում:

Անուրանալի է իրենց աշխատանքին նվիրված և մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող ոստիկանների ներդրումը հանցագործությունների կանխարգելման, հակազդման, բացահայտման մեր ընդհանուր գործում, որը նրանք իրականացնում են պատվով, իրենց առաքելության,պետության ու հասարակության առջև պատասխանատվության խորը գիտակցումով, ծառայության հանդեպ բարեխիղճ, երբեմն անձնազոհ վերաբերմունքով:

Պետականության և դրա անշրջելիության գաղափարը ամուր է արմատացած համակարգի հավաքական գիտակցության մեջ, ինչի հավաստումն է նաև զինված ուժերի կողքին երկրի սահմանների պաշտպանությանը ոստիկանների շարունակվողմասնակցությունը:Հավերժ հիշատակ մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերներին:

Հայաստանի ոստիկանությունը բարեփոխման իր շարունակվող ընթացքով վերափոխվում է քաղաքացիակենտրոն իրավապահ մարմնի, որտեղ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից զատ,մարդու, հայրենակցի նկատմամբ հոգատարությունն ու սրտացավությունըզուգահեռվում են օրենքի, կարգ ու կանոնիպահպանությանգործառույթին, ինչն արդարացիորենհանգեցնում է Ոստիկանության նկատմամբ հանրության հարգանքի ավելացմանը:

Տեխնոլոգիական զարգացման ազդեցությամբ հանցավորության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարի նշաձողերի բարձրացումը նոր մարտահրավերներ են ողջ իրավապահ համակարգի համար, և դրանց հաղթահարումըմնում է մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին ձևավորվել և զարգանում է Ոստիկանության հետ փոխըմբռնման, համագործակցության ամուր հենք և աշխատանքային առողջ մթնոլորտ:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության համակարգին մաղթում եմ երիտասարդական ավյուն, արդյունավետ աշխատանք, վետերաններին՝ առողջություն և իրենց հարազատ համակարգի զարգացման անշեղ ընթացքով ու ձեռքբերումներով հպարտանալու բազում առիթներ, իսկ Ոստիկանության գործող ծառայողներին՝ շարունակական հաջողություններինչպես իրենց անձնական կյանքում, այնպես էլ մշտազբաղ, կանոնակարգվածություն չենթադրող բարդ աշխատանքում՝ի շահ մեր պետության ևի բարօրություն մեր ժողովրդի»: 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago