Լրահոս 24/7

Ուկրաինան կորցրել է 2.5-3 հազար զինծառայող․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 2.5-ից 3 հազար զինծառայող, վիրավորների թիվը մոտ 10 հազար է:

«Առայժմ դժվար է ասել, թե վիրավորներից քանիսը ողջ կմնա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին հարցազրույցում, որից մեկ հատված CNN-ը հեռարձակել է ապրիլի 15-ին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ մարտի 25-ին է զեկուցել կորուստների մասին, հաղորդելով, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիայի» ընթացքում զոհվել է 1351 և վիրավորվել է 3825 զինծառայող: Մոսկվան պնդում է, որ ուկրաինական կողմի կորուստներն «անհամեմատ ավելի շատ են»:

Ուկրաինան, իր հերթին, պնդում է, որ ռուսները մոտ 19900 զինծառայողներ են կորցրել:

Անկախ վերլուծաբանների փոխանցմամբ, ընթացող պատերազմի պայմաններում կորուստների մասին երկու կողմերի հայտնած տվյալները չեն կարող ստուգվել և արժանահավատ համարվել:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

2 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

3 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

4 hours ago