

Օրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, այսօր դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ առաջարկելով կազմակերպել իր ամուսնու փոխանակումը Մարիուպոլում գերեվարված այն բրիտանացիների հետ, որոնք ուկրաինական բանակի կազմում մասնակցում էին ռազմական գործողություններին։
«Դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փիների հարազատներին։ Ձեր հնարավորությունների շրջանակում է դիմել վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպեսզի նա ազդի ուկրաինական ղեկավարության վրա և հասնի Էյդենի և Շոնի ազատմանը՝ փոխանակելով նրանց իմ ամուսնու` ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ», – հայտարարել է Մարչենկոն։
Այս հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը ակնարկել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է քննարկել նման փոխանակում կազմակերպելու հարցը։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը առանց հապաղման կպատասխանի ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ խնդրանքին», – իր Տելեգրամ ալիքում գրել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…