

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 15-ին RAI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է Արևմուտքին փախստականներին ուկրաինացիների և մյուսների բաժանելու համար։
«Փախստականներին բաժանում են առաջին և երկրորդ խավերի, մաշկի գույնով և նրանով, թե որտեղից են նրանք եկել՝ զարգացած, թե թույլ զարգացած երկրներից։ Մենք ռասիստ ենք և դա շատ վատ է»,- հայտարարել է Հռոմի պապը։
Նա շեշտադրել է՝ խնդիրն այն է, որ մարդիկ մոռացել են խաղաղության լեզուն։
«Ես հասկանում են այն կառավարություններին, որոնք զենք են ձեռք բերում։ Ես նրանց հասկանում են։ Ես նրանց չեմ արդարացնում, բայց հասկանում եմ։ Որովհետև մենք պետք է մեզ պաշտպանենք, որովհետև սա պատերազմի կայենական մոդելն է։ Եթե խաղաղության օրինակը գոյություն ունենար, այս ամենը չէր լինի։ Բայց մենք իշխանության, անվտանգության և շատ այլ բաների ձգտումով՝ ապրում ենք իրար սպանելու սատանայական մոդելով»,- ասել է Հռոմի պապը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…