Լրահոս 24/7

Միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը ձևավորեց այն ցեղասպան միջավայրը, որը հանգեցրեց 44-օրյա պատերազմի աղետին․ դեսպան

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,

Այսօր՝ 1915 թվականի ողբերգական իրադարձություններից 107 տարի անց, մենք՝ հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը խնկարկում է հիշատակը մեր սրբադասված նահատակների: Ինձ համար մեծ պատիվ է այս կարևորագույն օրը լինել ձեր կողքին ոչ միայն որպես հայ ժողովրդի զավակ Տիգրան Վանիկի Մկրտչյան, այլև՝ որպես Հայաստանի Հանրապետության դեսպանը Հունաստանում. մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի մեծ մասը ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով ներգաղթածների ժառանգների շնորհիվ, մի երկրում, որի ժողովուրդը հայերիս հետ կիսում նման ճակատագիր և ամենալավն է պատկերացնում դրա ողբերգականությունը:

Դարից ավել է անցել այն օրերից, երբ Օսմանյան կայսրության պարագլուխներն, օգտվելով Առաջին աշխարհամարտի իրողությունների ընձեռնած հնարավորություններից, որոշեցին, որ հազարամյակներ շարունակ սեփական հայրենիքում ապրած, արարած, մշակութային ու հոգևոր արժեքներ ստեղծած հայն այլևս չպետք է ապրի ու, առավել ևս, չպետք է ապրի սեփական հայրենիքում: Տեղի ունեցավ հայրենազրկում, որը հայի ճակատագիրը սև գծով բաժանեց 1915-ից առաջի և հետոյի՝ հայի հայացքը հավերժ սևեռելով Արարատին:

Դարից ավել է անցել այդ օրերից. ժամանակները փոխվել են ու, ցավոք, չեն բարելավվել: Ցեղասպանության կազմակերպիչ մարդատյացները մինչ օրս ոչ միայն գոնե հետմահու չեն ստացել իրենց արժանի դատավճիռը, այլև նույնիսկ այս «մարդասեր» հռչակված 21-րդ դարում ոգեկոչվում են, փառաբանվում, իսկ ցեղասպանությունը շարունակվում է ագրեսիվորեն ժխտվել այն գործած պետության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից: Ու հենց այդ ժխտողականությունն է ստիպում այսօր հային Հայաստանի Հանրապետությունում, Արցախում ու աշխարհի չորս անկյուններում պայքարել հանուն պատմական արդարության, հանուն ցեղասպանության մաս հանդիսացող ժխտողականության պարտության ու հանուն ցեղասպանության նման սարսափելի և համամարդկային ողբերգությունների կրկնության բացառման՝ հաճախ նաև առերեսվելով նոր էթնիկ զտումների սպառնալիքների:

Այդ պայքարի շրջանակներում, ի թիվս այլ ուղղությունների, Հայաստանը Հունաստանի, Կիպրոսի և մի շարք այլ բարեկամ երկրների հետ միասին ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատում է նաև իրավական դաշտում, ինչի շոշափելի արդյունք էր այս տարի ապրիլի 1-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում «Ցեղասպանության կանխարգելման» Հայաստանի նախաձեռնած հերթական բանաձևի պատրաստումն ու կոնսենսուսով ընդունումը: 2008, 2013, 2015 և 2018 թվականների նմանօրինակ բանաձևերից հետո այն թվով հինգերորդն է, ինչն ի ցույց է դնում Հայաստանի՝ ցեղասպանության կանխարգելման պայքարում հետևողական լինելը։ Այս համատեքստում արժանահիշատակ է նաև 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունված բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցեղասպանության դատապարտումը, հիշատակումը, համաձայն վերոհիշյալ բանաձևերի՝ ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուները՝ վաղ նախազգուշացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և հանրային իրազեկվածության բարձրացումը ուղղված են, նախևառաջ, հնարավոր նոր ցեղասպանությունները կանխելուն:

Այսօր մենք ականատեսն ենք լինում խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերի, այդ թվում և սոցիալական ցանցերով։

Հայ ժողովրդի պատմության ժխտում և այլասերում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացում, սարսափելի մասշտաբների հասնող հակահայ քաղաքականություն, այդ թվում հայերի դեմ հանցագործություններ գործածների շարունակական հերոսացում և անչափահաս երեխաների մեջ հակահայ զգացողությունների ներարկում… Սրանք երևույթներ են, որոնց մենք ականատես էինք ոչ միայն մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում, այլ վերջին տասնամյակներում Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում: Եվ նաև հենց այս երևույթների դեմ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը ձևավորեց այն ցեղասպան միջավայրը, որը հանգեցրեց 44-օրյա պատերազմի աղետին:

Հայաստանը ցանկանում է խաղաղ համակեցություն։ Սակայն այն կմնա լոկ բարի ցանկություն, եթե դիմացի կողմը չփոխի իր ներկայիս հայատյաց վարքագիծը։ Ուստի, խաղաղության և նոր ողբերգությունների կանխարգելման համար րոպե առաջ պետք է ձեռք առնել նաև համազգային համախմբման բոլոր միջոցներն՝ ահագնացող այս տենդենցներին դիմագրավելու համար։

Նույնիսկ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջ գտավ ներուժ՝ նորից վեր հառնելու, ստեղծելու և արարելու, պայքարելու իր անկախության և իրավունքների համար։ Ուստի, հիմա և երբեք հայն իրավունք չունի շեղվելու հանուն իր հայրենիքում ապրելու և հանուն իր հայրենիքի պայքարի ուղուց:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

11 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

13 hours ago