Լրահոս 24/7

Այն, որ վերջին օրերի ընդդիմության խոսույթը բաղկացած է միայն երեսպաշտությունից, փաստ է․Ալեքսանյան

«Այն, որ վերջին օրերի ընդդիմության խոսույթը բաղկացած է երեսպաշտությունից, երեսպաշտությունից և միայն երեսպաշտությունից, փաստ է, բայց թույլ տվեք փաստն այդ ամրագրել օրինակներով։

Օրինակի համար թույլ տվեք ձեզ ներկայացնել 1998-ի նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված «Ընդհանուր պետություն» անունը ստացած կարգավորման առաջարկից երկու դրույթ․

«5. ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական` կունենան Ադրբեջանի անձնագիր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ այդ երկրի օրենքների համաձայն:

6. ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում եւ մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:

Սա, հիշեցնեմ՝ համանախագահների առաջարկն է 1998 թվականի նոյեմբերին, երբ Ադրբեջանի տնտեսությունը նույնիսկ հեռավոր նմանություն չուներ այժմյանին, բանակը դեռ ջախջախված էր, արված չէին միլիարդավոր դոլարների զենքի գնումները։

Հայաստանում էլ նախագահ էր անձամբ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը ու Հայաստանն էլ այս դրույթներով փաստաթուղթը ընդունել է որպես բանակցությունների հիմք՝ նշելով, որ ունի որոշ վերապահումներ (հայկական կողմը գտնում էր, որ փաստաթղթով ԼՂ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները դրվում են հորիզոնական հարթության վրա, ինչը դրական էր համարում, փաստաթղթով նաև ամրագրվում էին ԼՂ բնակչության մի շարք իրավունքներ ու ազատություններ, կային անվտանգության միջազգային երաշխիքներ), իսկ Ադրբեջանը տարբերակը մերժել է գրեթե միանգամից։

Մերժել է 98թ․-ին, երբ նավթադոլարներն ու Հայաստանում տոտալ կոռուպցիան վերջնականապես չէին խախտել ուժերի բալանսը»,- գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

40 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

53 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago