

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է՝ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը Դոնբասում մեկնարկելու է մոտ ապագայում։ Սպասվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Զելենսկին կոչ է անում արևմտյան գործընկերներին ընդլայնել սպառազինության մատակարման ծավալները։
«Ռուսական բանակը պատրաստվում է մոտ ապագայում Արևելյան Ուկրաինայում հարձակողական գործողություն ձեռնարկել։ Նրանք ուզում են վերջնականապես քանդել Դոնբասը, վերացնել այն ամենը, ինչ կազմում է արդյունաբերական այս շրջանի փառքը։ Ռուսական ուժերը այժմ ոչնչացնում են Մարիուպոլը՝ ջնջելով այն աշխարհի երեսից։ Նրանք պատրաստվում են նույնն անել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզի քաղաքների հետ։
Մենք մեր հերթին անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք երկրի պաշտպանությունը։ Մենք շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, որոնք մեզ իրական օգնություն են ցուցաբերում։ Բայց այն պետությունները, որոնք ունեն մեզ անհրաժեշտ սպառազինությունն ու զինամթերքը, սակայն չեն շտապում այն մեզ տրամադրել, պետք է իմանան՝ առաջիկա ճակատամարտի ճակատագիրը նաև իրենցից է կախված», -հայտարարում է Վլադիմիր Զելենսկին։
AP գործակալության համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահի ամենօրյա ուղերձում հնչած այս քննադատության գլխավոր հասցեատերը Գերմանիայի իշխանություններն են։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…