Լրահոս 24/7

Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից. պատգամավորը՝ Վ․Օսկանյանին

«Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հոդվածով, որով դեմ է արտահայտվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Վերջինս, կարծես թե, հպարտությամբ արձանագրում է, որ նաև ինքն է դեմ եղել 1998թ․ փուլային տարբերակին (ըստ էության միակ իրական և իրատեսական տարբերակը Արցախյան հակամարտությունը լուծելու)՝ նշելով, որ առաջարկվող փաստաթղթում չկա նշում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ըստ Օսկանյանի, եղել է այն, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Օսկանյանը, սակայն, եղել է այն կարծիքին, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է խոսել կարգավիճակի մասին, բայց զերծ մնալ տարածքային ամբողջականության խնդիրը հիշատակելուց։

«Շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ԻՆՉԸ և ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ»,- ասում է պարոն Օսկանյանը, ապա շարունակում։

«Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»:

Այսպիսով՝ պարոն Օսկանյանը պնդում է, որ հնարավոր էր միևնույն փաստաթղթում միաժամանակ խոսել Արցախի կարգավիճակի մասին և շրջանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Եվ որպես իր պնդման ապացույց ներկայացնում է հաջորդ երեք՝ ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները։ Մի կողմ թողնենք, որ այդ երեք առաջարկներն այդպես էլ չեն ընդունվել, և անհասկանալի է դրանք 98-ի փուլային տարբերակի համեմատ որպես լուրջ դիվանագիտական ձեռքբերում ներկայացնելը։ Փորձենք կարդալ այդ փաստաթղթերը, և կտեսնենք ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքի հիշատակումը թե՛ Ընդհանուր պետության և թե՛ Մադրիդյան առաջարկներում։ Եվ ուրեմն, այդ ի՞նչն էր փոխվել ի նպաստ մեզ։ Տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրու՞մը։ Ի նպա՞ստ։ Ինչևէ։ Սա էլ մի կողմ թողնենք։

Անդրադառնանք պարոն Օսկանյանի այն պնդմանը, որ թե՛ Ընդհանուր պետության, թե՛ Քի Վեսթի և թե՛ Մադրիդյան առաջարկներն անդրադառնում էին Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ։

Բացում ենք Ընդհանուր պետության առաջարկը և 1-ին իսկ հոդվածում կարդում՝
«Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական տարածքային կազմավորում է, և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»:

Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից։

Դժվար թե։ Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի բանակցողը մոռացել է այս նրբությունները։

Կրկին՝ դժվար է այդպես կարծել։ Եվ ուրեմն մնում է եզրակացնել, որ գործ ունենք մեր հանրությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու, ժողովրդի հետ ազնիվ չլինելու հերթական փաստի հետ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին էր տրամադրել իր հերթական հոդվածը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

18 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago