

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ապրիլի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այդ մասին Մակրոնն ասել է France 5 հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:
«Վաղը երեկոյան զրուցելու եմ նախագահ Բայդենի և մյուս լիդերների հետ», – ասել է Մակրոնը՝ նշելով, որ ինքն ամեն ինչ կանի «պատերազմի մեջ չներքաշվելով այն ավարտելու համար»:
Խոսելով ռուսական էներգակիրների մատակարարման մասին՝ Մակրոնն ասել է, թե «չկա և ոչ մի խողովակաշար, որը Ռուսաստանից կհասներ Ֆրանսիա, սակայն որոշ երկրներ կախվածության մեջ են»։
«Եվրոպական շուկան փոխկապակցված է, պետք է հիմա պատրաստվել հաջորդ ձմռանը, գուցե կգա մի օր, որ ստիպված կլինենք մի փուլում հրաժարվել ռուսական գազից», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նրա փոխանցմամբ՝ ռուսական ածխի և նավթի նկատմամբ սահմանափակումները կարևոր են և թույլ են տալիս դադարեցնել ռուսական ագրեսիայի ֆինանսավորումը:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…