

Ազատության հրապարակում ոստիկանությունը չի թույլատրում վրաններ տեղադրել, քանի որ հավաքներ իրականացնելուն առնչվող օրենքով է առաջնորդվում:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նշենք, որ ընդդիմադիրները հայտնել են, որ Ազատության հրապարակում ակցիա իրականացնողների համար՝ ինչպես 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաների, այնպես էլ «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանի համար ոստիկանությունը չի թույլատրում վրան տեղադրել
Խոսելով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից անցկացվող ակցիայի մասին՝ Արա Ֆիդանյանն ասաց, որ ծանուցում ստացվել է ապրիլի 17-ին՝ հրատապ կարգով. և նկատեց՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի նստացույցի վերաբերյալ ծանուցման ժամկետն անցել է։
«Ինքնաբուխ ակցիաների դեպքում, որը տվյալ օրենքի կարգավորման առարկա է հանդիսանում՝ շտապ հավաքների դեպքում ևս պետք է տեղեկացնել դրա մասին և պետք է նշեմ, որ շտապ ակցիա հասկացությունն իր մեջ ներառում է բացառապես 6-ժամյա գործունեություն, մինդեռ ոստիկանությունը շտապ ակցիայի անցկացման վերաբերալ ծանուցում ստացել է ամսի 17-ին և բնականաբար 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»,-ասաց փոխոստիկանապետը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…