Լրահոս 24/7

Տավուշում կանցկացվի «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք

ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին նախատեսվում է անցկացնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 4000 մետր մրցատարածությունը:

ՀՀ կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացման նպատակով տրամադրվել է 24 մլն 361 հազար դրամ գումար, որը կհատկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջետային հատկացումների տնտեսված միջոցներից: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Մինչ զեկուցվող հարցին անցնելը` նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում է անցկացվելու Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը:

«Համաշխարհային սպորտային քարտեզում Հայաստանը շարունակում է ընդլայնել իր դիրքերը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան օրերս հաստատեց, որ 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Առաջնությունը լինելու է վարկանիշային Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար: Շնորհավորում եմ բոլորիս»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Ներկայացնելով դպրոցականների թիմային խճուղավազքի կազմակերպման նախագիծը` նախարարը փաստել է, որ միջոցառման նպատակն է խթանել թիմային վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը։

«Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են նախատեսված ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտների և նրանց ուսուցիչների համար»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Մասնավորապես առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:

Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել սնունդ, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ: Միջոցառման անցկացման համար կիրականացվի տարածքի ձևավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում և այլն:

Կարևորելով դպրոցականների թիմային խճուղավազքի կազմակերպումը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մասսայական սպորտի «Վարչապետի գավաթի» մրցաշարերը հաջող ընթացք ունեն և մինչ այժմ անցկացվել են հիմնականում անհատական մրցաձևերից: Այս անգամ որոշվել է անցկացնել թիմային մարզաձևի մրցույթ: Նա նաև կարևորել է դպրոցների ակտիվ մասնակցությունն առաջիկա մրցաշարին:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

17 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

18 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

18 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

18 hours ago