Լրահոս 24/7

ՄԱԿ-ը Բուչայում ռուս զինվորների կողմից խաղաղ բնակիչների 50 կանխամտածված սպանության դեպք է արձանագրել

Ուկրաինայի տարածքում աշխատող ՄԱԿ-ի առաքելությունը Բուչայում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների հինգ տասնյակ կանխամտածված սպանության դեպք է արձանագրել։ Նման գործողությունները հավասարվում են պատերազմական հանցագործություններին, ասվում է առաքելության զեկույցում։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին Ժնևում կայացած ճեպազրույցում միևնույն ժամանակ նշել է, որ ՄԱԿ-ը դեռևս տեղեկություններ չունի ռուսական զինուժի կողմից ցեղասպան գործողությունների վերաբերյալ։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էր Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների մասին խոսելիս օգտագործել «ցեղասպանություն» բառը։

«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»,- պնդել էր Սպիտակ տան ղեկավարը:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

13 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

20 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

17 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

18 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

19 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago