Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել

Ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում, որևէ վարակիչ հիվանդության ձեռք բերման վտանգ:

Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Աեդես ցեղի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի և վերջույթների մկանների ցավով, սրտխառնոցով և փսխումով, իսկ «դեղին» անվանումն առաջացել է հիվանդների մոտ զարգացող դեղնուկով։

Դեղին տենդի դեմ պատվաստված լինելու հանգամանքի մասին վկայող միջազգային հավաստագիրը, որն ի դեպ, հենց «դեղին հավաստագիր» էլ կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղից են ժամանում:

Ճամփորդները դեղին տենդի դեմ պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետև պաշտպանական մեխանիզմները զարգանում են այդ ընթացքում:

Կան պատվաստումներ, որոնք խորհուրդ են տրվում` ելնելով տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: Օրինակ` Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում պատվաստվել հեպատիտ Ա-ի և որովայնային տիֆի դեմ: Մանավանդ, եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հանրային սննդի վայրերից:

Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ:

Խորհուրդ է տրվում պատվաստվել պոլիոմիելիտի դեմ, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան. այդ երկրները պոլիոմիելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմիելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել:

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ` կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել 2 դեղաչափ, իսկ պոլիոմելիտի դեպքում` 3 պատվաստում։ Հետևաբար հարկավոր է, որ ճանապարհորդել պատրաստվող անձը պատվաստվի ուղևորությունից առնվազն մեկ ամիս առաջ:

Եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:

Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս խորհրդատվություն և պատվաստում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (հեռախոս՝ +37410 55 06 01)։

editors

Recent Posts

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

2 minutes ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

16 minutes ago

Պատմա-քաղաքական «բանավեճի» սպառնալիքը

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը փոթորկված է: Բոլորը Երեւանում Ֆրանսիայի դեսպանին «ստախոս» են անվանում, որովհետեւ ասել…

18 minutes ago

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տուապսե նավահանգստի վրա

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կրասնոդարի երկրամասը։ Ականատեսների վկայությամբ՝…

1 hour ago

Շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման…

1 hour ago

Հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության…

2 hours ago