Լրահոս 24/7

Աղաջանյանը դատապարտելի է համարում Մոնտեվիդեոյում Չավուշօղլուի ժեստը

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտելի է որակում Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի արտգործնախարարի ժեստը:

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը», – գրել է Էդուարդ Աղաջանյանը:

«Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար», – ընդգծում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը:

Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ գայլերի» նշանով։ Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

11 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

13 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

13 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

13 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

13 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

13 hours ago