Լրահոս 24/7

Հայաստանում շատ կարևոր դեր է տրված արևային էներգիայի զարգացմանը. Գ․Սանոսյան

 «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» (EU4ASEP) ծրագիրն ավարտում է նախագիծը  2022 թվականի ապրիլի 25-30-ը անցկացվող ամփոփիչ իրազեկման շաբաթվա միջոցով: Ծրագիրն իրականացվել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի EuropeAid/155713/DH/ACT/Մուլտի դրամաշնորհային ծրագրի հովանու ներքո՝ 2018 թվականից:

Շաբաթվա մեկնարկային միջոցառմանը` «Համայնքային Կայուն Էներգիայի Ֆորում»-ի բացմանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ է արձանագրել այն փաստը, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով մեծանում է համայնքների ներգրավվածությունը:

 «ԵՄ-ի այս ծրագիրը առիթ է հանդիսացել մեր տարբեր համայնքներում նման ծրագրեր կյանքի կոչելու համար: Ես ուզում եմ նշել, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարության տեսակետից շատ կարևոր դեր է տրված արևային էներգիայի զարգացմանը, և ուրախ եմ արձանագրել այն, որ մեր համայնքները այս կարևոր ճյուղի մի մասն են կազմում»,-ասաց նախարարը:

Ֆորումը համախմբել էր  ազգային և տեղական մակարդակում կայուն էներգետիկայի քաղաքականություն մշակողներին, մասնագետներին, մասնավոր ընկերություններին, դոնորներին և ֆինանսական հաստատություններին, որոնք քննարկեցին   EU4ASEP ծրագրի ձեռքբերումներն ու քաղած դասերը, ինչպես նաև ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել այլ համայնքների կողմից EU4ASEP ծրագրի ավարտից հետո՝ հաշվի առնելով Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շեշտեց, որ Եվրամիությունը կարևորում և աջակցում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիան խթանող ծրագրերի իրականացմանը։ «Հայաստանի Հանրապետության համայնքներում վերականգնվող էներգիայի, մասնավորապես, արևային էներգիայի զարգացումը շատ կարևոր է ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության ու բնապահպանական հիմնախնդիրները լուծելու և դեպի «կանաչ քաղաք» պարադիգմին անցում կատարելու տեսանկյունից՝ էներգաարդյունավետ լուծումների միջոցով։ Այս առումով, EU4ASEP ծրագիրը կիրառել է նորարարական բիզնես մեխանիզմներ՝ համայնքներում կանաչ էներգիա արտադրելու, կայուն դրամական հոսքեր ստեղծելու համար»,- ասաց նա:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն, «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը նշեց, որ ծրագրի գործարկման 4 տարիների ընթացքում  Ապարան քաղաքում կառուցվել է երկու արևային ՖՎ համակարգ՝ տարեկան ընդհանուր 52 ՄՎտժ հզորությամբ: Նա նշեց, որ Ապարանում գործող արևային կայանները ինքնավար են և աշխատում են ցանցի հետ զուգահեռ ռեժիմով, այսինքն՝ ավելցուկը տալիս են ցանցին և կարիքի դեպքում հետ են վերցնում:

Իսկ Արթիկում կառուցվել է համայնքին պատկանող առաջին արտոնագրված արևային ՖՎ էլեկտրակայանը՝ տարեկան 1334,4 ՄՎտժ էլեկտրաէներգիայի արտադրական հզորությամբ:

«Ստեղծված ֆինանսավորման հատուկ մեխանիզմները կօգտագործեն գոյացած բոլոր ֆինանսական ռեսուրսները համայնքում կայուն էներգետիկայի ոլորտում հետագա ներդրումների համար: EU4ASEP ծրագիրը նաև իրականացրել է մի շարք նախագծեր՝ ապահովելով թիրախային համայնքների, քաղաքապետարանների աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման համար»,-ասաց  Պասոյանը:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կշարունակի իր միջոցառումները Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ապրիլի 28-ին, 29-ին՝  համայնքի երիտասարդների համար սեմինարներով, էներգետիկ աուդիտի գործնական ուսուցմամբ և կավարտվի ապրիլի 30-ին՝ Արթիկում արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ցուցահանդեսով:

Թիվ 1

Recent Posts

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

3 mins ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

10 mins ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

53 mins ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

1 hour ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

1 hour ago

Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր

Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք…

1 hour ago