Լրահոս 24/7

Կադիրովը 1 մլն դոլար պարգև է խոստացել ուկրաինական 2 գումարտակների տեղակայման վայրերը հայտնողին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է 1 միլիոն դոլարի պարգև՝ Ուկրաինայում երկու կամավորական գումարտակների գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելու համար։  Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ այդ միջոցները պատրաստ է նվիրաբերել բարերարը:

«Ես հայտարարում եմ մեկ միլիոն դոլար պարգև նրան, ով կասի, թե որտեղ են գտնվում այս այսպես կոչված «Շեյխ-Մանսուրովի» և «Դուդաևի» գումարտակները»,- ասել է նա ձայնային հաղորդագրության մեջ։ Կադիրովը մանրամասնել է, որ կա բարերար, ով պատրաստ է նվիրաբերել այս գումարը։

«Մենք չպետք է նրանց բաց թողնենք, պետք է ոչնչացնենք»,- հավելել է նա։

Ավելի վաղ հանրապետության ղեկավարը հայտնել էր, որ Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք մասնակցում են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությանը, սկսել են աշխատանքը Լուգանսկում վարձկան խմբավորումների վերացման ուղղությամբ։ Ըստ Կադիրովի, «դրանք այժմ հիմնականում ներառում են այսպես կոչված իչկերյան, վրացական եւ այլ հանցագործ գումարտակներ»։

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

16 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

16 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

17 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

18 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

19 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

20 hours ago