

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է:
Այդ նպատակով Միացյալ Նահանգները մշակում և առաջ է տանում հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ փոխադարձ վստահության միջոցներ:
«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորումը», – ասել է Բլինքենը:
Այդ հայտարարություններով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ղեկավարը հանդես է եկել Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գերատեսչությանը հատկացվելիք գումարի հաստատումն է:
Անդրադառնալով փոխադարձ վստահության խնդրին՝ նա նշել է գործընթացը խոչընդոտող վտանգի մասին:
«Միացյալ Նահանգները դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», – ասել է Էնթոնի Բլինքենը սենատորներին:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…