

Հենան նահանգում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեն։
Նշվում է, որ հիվանդը չորս տարեկան տղա է։ Մինչ ախտանիշների ի հայտ գալը երեխան շփվել է ընտանի կենդանիների հետ, իսկ տանից ոչ հեռու նաև վայրի բադեր են հայտնվել։ Առաջին ախտանիշները, այդ թվում՝ ջերմությունը, տղայի մոտ ի հայտ են եկել ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 10-ին նա հոսպիտալացվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Ապրիլի 24-ին թեստավորումից հետո երեխայի մոտ հայտնաբերվել է H3N8 վարակ։
«Փորձագետների նախնական գնահատմամբ՝ H3N8 գրիպի վիրուսն ունի թռչնի ծագում և նախկինում չի կարողացել արդյունավետորեն վարակել մարդկանց։ H3N8 վիրուսը հայտնաբերվել է ձիերի, շների, թռչունների և փոկերի մոտ ամբողջ աշխարհում, սակայն մարդկանց մոտ H3N8-ի ոչ մի դեպք չի գրանցվել»,- ասված է հաղոդրագրությունում։
Ըստ ՉԺՀ պետկոմիտեի՝ վիրուսի լայնածավալ տարածման ռիսկը ցածր է:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…