Այսօր Կառավարությունն իր հերթական նիստում ընդունեց ԿԳՄՍ նախարարության նախագիծը, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ 2021-ին առաջին անգամ իրագործվել է գործընթացը՝ 7 առարկաների գծով, 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Դրա արդյունքում, ըստ նախարարի, ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-50%՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից:
«Մեր քաղաքականությունն է, որպեսզի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը ևս չէր ապահովում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը:
Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում: Մարտի 3-ին ԱԺ-ում կատարվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, և այժմ մենք առաջարկում ենք հետևյալը՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ: Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50 տոկոս հավելավճար: Տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ լրջագույն խնդիր ունենք, դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն:
Փաշինյանի խոսքով՝ իրենց առաջնային խնդիրներից է ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցայնությունը. «Արձանագրել ենք, որ մեր հանրակրթության ոլորտում այսօր կան ուսուցիչներ, որոնք ստանում են ամսական 30 հազար դրամ, առավելագույնը՝ 150-170 հազար դրամ աշխատավարձ։ Աշխատավարձերի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում»,-ընդգծեց նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…