

Երևանի քաղաքապետարանից հաղորդում են՝ ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ակտիվորեն կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներն ու ենթակայությամբ գործող կազմակերպությունները:
Աշխատանքների պատշաճ կազմակերպման համար քաղաքապետարանի «ԵԱՍՄ», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տրամադրելու են հատուկ տեխնիկա. ինքնաթափ, ջրցան, փոշեկուլ, բեռնատար մեքենաներ և այլ մեքենասարքավորումներ, որոնք կցված կլինեն վարչական շրջանների տարածքային պատասխանատուներին:
Դժվար հասանելի և վտանգավոր գոտիների մաքրումը կապահովեն Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ները: ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորի ուժերով էլ կիրականացվի պատմամշակութային վայրերի մաքրումն ու բարեկարգումը:
Անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները շաբաթօրյակին մասնակցելու համար կարող են դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր: Շաբաթօրյակի ավարտից հետո հավաքված աղբը ամբողջությամբ կտեղափոխվի Նուբարաշենի աղբավայր:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…