Քաղաքականություն
29.04.2022

Այսօրվա հեղափոխականները պատճենում են իրենց նախորդներին, իսկ պատճենը օրիգինալից միշտ շատ ավելի անորակ է և էժան. Արամ Սարգսյան

Այսօրվա հեղափոխականները պատճենում են իրենց նախորդներին, իսկ պատճենը օրիգինալից միշտ շատ ավելի անորակ է և էժան. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության կողմից հանրահավաքների կազմակերպմանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է իշխանափոխություն, հետո՝ ինչ-որ անկապ ժամանակավոր կառավարություն, հետո՝ ընտրություններ։ 

«Նպատակը՝ ընտրությունները կազմակերպեն իրենք, որովհետև ժողովրդավարական ընտրություններով իրենք չեն կարողանում իշխանության գալ: Իսկ թե իրենք ինչպիսի՞ ընտրություններ են կազմակերպում, բոլորս լավ հիշում ենք։ Հետևաբար՝ այս ընդդիմությունը հակաժողովրդավարական է, միանշանակ։

Իշխանափոխությունից հետո խոստանում են արժանապատիվ խաղաղություն։ Ինչպե՞ս, ո՞վ է բանակցելու ինչ-որ ժամանակավոր կառավարիչի հետ, և որո՞նք են երաշխիքները, որ թշնամին չի օգտվի ՀՀ անկայուն իրավիճակից։ Նման երաշխիք կարող է տալ կա՛մ Ադրբեջանը, կա՛մ ՌԴ-ն։ Ադրբեջանը մեր թշնամին է, ՌԴ-ն, մեղմ ասած, մեր բարեկամը չէ, ապացույցը՝ լավրովյան պլանը, 44-օրյա պատերազմը իր հետագա գործընթացներով։

Ադրբեջանից երաշխիքներ ունենալը բացառում եմ, հետևաբար փողոց դուրս եկած ընդդիմությունը գործում է կա՛մ Ռուսաստանին դուր գալու, կա՛մ ՌԴ որոշ շրջանակների անմիջական երաշխավորությամբ, ապացույցը՝ Վանեցյանի Մոսկվա այցից անմիջապես հետո անսպասելի նստացույցը, Պուտինի ընկերների, աջակիցների և երկրպագու կուսակցությունների բարձր ակտիվությունը։ 

Հետևություն 2 

Այս ընդդիմությունը ուղղորդվող է և սպասարկում է ՀՀ-ին ոչ բարեկամ երկրի շահ։ Հեղափոխություն անում են, երբ հանրային տեսակետը հաշվի չի առնվում, և ընտրողի քվեն կեղծվում է, ապացույց՝ Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո բողոքի ալիքները, երբ երկիրը թալանվում է, իսկ հանրությունը՝ կողոպտվում ու արհամարհվում։

Այսօրվա հեղափոխության կազմակերպիչները ՀՀ ամենահարուստ քաղաքացիներն են և ամենամեծ ցանկության դեպքում իսկ՝ իրենց կողոպտված կամ հալածված համարելը անհնարին է։ Իրենք չեն առաջարկում ՀՀ քաղաքացուն ոչինչ՝ բացի իրենց իշխանության գալուց: Իրենք չունեն առաջարկ ո՛չ Արցախի հիմնահարցով, ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ ժողովրդավարության, ո՛չ տնտեսության և ո՛չ էլ հոգևոր ու մշակութային խնդիրներով։

Հեղափոխության գնացող ընդդիմությունը չունի անգամ իր Նիկոլ Փաշինյանը, որ կպառկի ավտոբուսի տակ և կբարձրանա փշալարին։ Իրենք չունեն գործողին փոխարինող: Բավական է իրենցից որևէ մեկի անունը տան, ու մասնակիցների թիվը կտրուկ կնվազի, համախոհ կուսակցությունները կդառնան թշնամի։

Վերջին օրերի գործընթացները ցույց են տալիս, որ իրենք չունեն նաև հանրային աջակցություն և գործում են նեղ կուսակցական և ազգակցական կլաններով։ Լավ, ենթադրենք՝ հավաքեցին 15-20000 մարդ, առավելագույնը՝ 40000, այդքան քարոզարշավի օրերին մի անգամ հավաքել են, բայց ակնհայտ է, չէ՞, որ հեղափոխության համար դա քիչ է: Անհրաժեշտ է 100-150000 մարդ և նպաստավոր ժամանակահատված՝ հանրության ակտիվությունը ու մասնակիցների թիվը ավելացնելու համար, ինչպես 2018-ի ապրիլի 24-ից առաջ ուներ Նիկոլ Փաշինյանը։

Վստահաբար սա հասկանում են հեղափոխության կազմակերպիչները, հետևաբար իրենց մնում է ագրեսիվ պահվածքով հեղափոխությունը վերածել ապստամբության, որպեսզի մեծացնեն լարումները: Դա շատ վտանգավոր է՝ զինված քաղաքացիական բախումների տեսակետից և արտաքին մարտահրավերների։ Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանական ընդդիմության մեջ կան կուսակցություններ, որոնք նման պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնի և նման քայլի չեն գնա։ 

Հ.Գ.- Նորից մի քիչ երկար ստացվեց հոդվածս, հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու իր պատասխանատվությունը սեփական խղճի և հայրենիքի առաջ։ Ես չեմ մասնակցելու ոչ միայն թվարկածս պատճառներով, այլև այն, որ այսօրվա հեղափոխականները պատճենում են իրենց նախորդներին, իսկ պատճենը օրիգինալից միշտ շատ ավելի անորակ է և էժան»,- գրել է քաղաքական գործիչը:

Լրահոս
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
19:07
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
17:31
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
Երևանը  պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
16:50
Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
16:19
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
15:55
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
14:58
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը.  Փաշինյան
13:52
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
13:41
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
12:55
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները
12:37
Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
12:03
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
20:01
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
20:00
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
19:19
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ
18:18
Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ