

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։
Փաստաթուղը ստորագրելուց առաջ նրանք հանդես են եկել կարճ հայտարարություններով:
Պետքարտուղար Բլինքենը, մասնսավորապես, գովեստով է խոսել դեմոկրատական բարեփոխումները շարունակելու Հայաստանի կառավարության ջանքերի մասին:
«Ուզում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով հասնել բոլորիս նպատակին՝ տևական խաղաղությանը», – ասել է ԱՄՆ-ի պետական քարտուղարը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, մեծ կարևորություն է տվել ստորագրված փաստաթղթին և շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Հայաստանին սատարելու համար:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…