

ՈւԵՖԱ-ի վճռով Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի մասնակցի Ազգերի լիգայի 2022-23 թվականների մրցաշարին:
Ռուսաստանի թիմը պետք է հանդես գար Ազգերի լիգայի երկրորդ դիվիզիոնի В խմբում, որում ընդգրկված են Իսլանդիայի, Իսրայելի և Ալբանիայի ընտրանիները:
Ռուսաստանի հավաքականը մեխանիկորեն գրավում է այդ խմբում վերջին տեղը և դուրս է մնում երկրորդ դիվիզիոնից: Հաջորդ մրցաշարում, եթե Ռուսաստանին տրվի մասնակցության իրավունք, թիմը հանդես կգա երրորդ դիվիզիոնում:
Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել է նաև ֆուտբոլի աշխարհի 2024 թվականի ընտրական մրցումներին մասնակցելու իրավունքից:
Ռուսաստանի երիտասարդական հավաքականը չի անցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին չորս հանդիպումները:
Միջազգային մրցումներին չեն մասնակցի նաև Ռուսաստանի մինի-ֆուտբոլի հավաքականը և կանանց հավաքականը:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…