

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Թագուհի Ղարզայանը անդրադարձավ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը և դիմելով ՀՀ վարչապետին, նկատեց, որ շատերը նշում են, որ տարբերակված մոտեցում կա:
«Շատ կարևոր որոշում ենք կայացրել և մեր կարևոր բարեփոխումներից մեկը հասցրել ենք ռազմավարական հանգրվանի: Դաշտում քննարկումներ կան այն մասին, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում ուսուցիչների դրույքաչափերի բարձրացման համար, քանի որ ատեստավորված ուսուցիչների աշխատավարձն է բարձրանում»,-ասաց պատգամավորը՝ դիմելով ՀՀ վարչապետին:
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախորդ շաբաթ կայացված որոշմամբ՝ Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է՝ մի քանի գործողությունների հանգրվանով և մենք բարձրացրել ենք այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կամավոր ատեստավորման գործընթաց են անցել, իսկ դա կարևոր է որ այդ թվում աշակերտները համոզված լինեն, որ իրենց դասավանդում են պատշաճ որակավորում ուենցող ուսուցիչներ:
«470-ից ավելի արդեն իսկ կամավոր ատեստավորված ուսուցիչներ կստանան կրկնակի աշխատավարձ ՝ հունիսին , իսկ ատեստավորման ամբողջ գործըթնացը բացում ենք և հույս ունենք, որ դրանից կօգտվեն»,-սաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում շատ լուրջ մարտահրավերներ ունեն: «Մենք պետք է բարփոխումներ իրականացնենք մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում և բարձրագույն կրթության բնագավառում»,-ասաց նա:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…