

Արդեն 1,5 տարի է՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին և ընտանիքի անդամներին ու մերձավորներին պատկանող գույքի ուսումնասիրություն: Գլխավոր դատախազությունն առայժմ չի բացահայտում, թե խոսքը որ գույքերին է վերաբերում՝ պատճառաբանելով, որ շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը: Հենց այդ պատճառով նպատակահարմար չի համարում մատնանշել բռնագանձվող գույքի կազմը: Հետքը հետաքննություն է անցկացրել ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնող Միհրան Պողոսյանի ու նրա մերձավորների գործով։
Այն իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք»:
Ուսումնասիրությունը սկսվել է 2020թ. հոկտեմբերի 7-ից:
Ուսումնասիրությունը վերաբերում է ոչ միայն Միհրան Պողոսյանի գույքին, այլև նրա դստեր՝ Լիա Պողոսյանին, կնոջը՝ Կարինե Մխիթարյանին, Պողոսյանին պատկանող ընկերություններում պաշտոններ զբաղեցնող Գագիկ Բադալյանին, Արթուր Թադևոսյանին, Էդուարդ Հարությունյանին, Գոհար Նազարյանին, Անտոնիո Ռիկարդո Մերինոյին պատկանող գույքերին:
Ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփոգիր և իրավասու վարչությունը նախկին պաշտոնյային ու նրա մերձավորներին հրավիրում է ծանոթանալու գործի նյութերին:
«Ներկայում շահագրգիռ անձինք ծանուցվել են իրենց գույքի վերաբերյալ ուսումնասիրության առկայության մասին: Օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, համապատասխան առաջարկի պարագայում, վարչությունում կքննարկվի հաշտության համաձայնություն կնքելու հարցը կամ կձեռնարկվեն միջոցներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ»,-«Հետք»-ին փոխանցել են գլխավոր դատախազությունից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…