Լրահոս 24/7

Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց համակիրներն ու ընտրողները. Ա. Սամսոնյան

«Խորհրդարանական ընդդիմությանը պետք է հասկանալ:

Քաղաքական իմաստով այս ընդդիմությունը ճիշտ է գործում, որովհետև հայտնվել է ճնշումների տակ: Այդ ճնշումները հետևալն են.

1. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները: Այս մարդիկ կանգնել են իրենց գույքի և հնարավոր կորստի առջև: Իրենք պատրաստ էին չլինել պաշտոնյա, բայց պատրաստ չեն պաշտոնյա ժամանակ վախերի ու ռիսկերի գնով կուտակած հարստությունը կորցնել:

2. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց համակիրները: Այնպես ստացվել, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերին 2021 թ. ընտրություններում սատարել են և իրենց համար «տասովկա» են արել բազմաթիվ մարդիկ, որոնց խոստացվել են պաշտոններ և լավ «թիքաներ» հաղթանակի դեպքում և այդ մարդիկ վատամարդ դառնալով` վստահ են եղել, որ, օրինակ, Քոչարյանը դառնալու է վարչապետ: Ընտրություններից հետո այդ մարդիկ հայտնվել են ձեռնունայն վիճակում, որովհետև փոքր խումբ թեկնածուներ ստացել են պաշտոն և մանդատ, իսկ մյուսներին չի հասել ոչինչ: Այդ մարդիկ պատրաստ չեն սպասել և պատրաստակամ չեն թողնել, որ փոքր խումբ մարդիկ վայելեն պատգամավորական աթոռները, իսկ իրենք մանրադրամի դիմաց միայն խոսեն կամ գրառումներով ֆեյսբուքներում «դոշ» տան:

3. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց ընտրողները: Այդ ընտրողները մանդատ չէին տվել, որպեսզի իրենք զբաղվեն պառլամենտական գործունեությամբ: Այդ մարդիկ մանդատ էին տվել իշխանությանը փոխելու համար:

Եվ հիմա խորհրդարանական ընդդիմությունն այլ բան չունի անելու, քան փրկել սեփական փողերը, խուսափել համակիրների ցասումից և մխիթարել ընտրողներին:

Եվ քանի որ այս խորհրդարանական ընդդիմությունը չի փայլում պետության նկատմամբ անկեղծ հոգատարությամբ և հարգանքով կամ սրտացավությամբ, ավելորդ եմ համարում բացատրել, թե ինչու են իրենց քաղաքական գործողությունները  մաշեցնող ու վտանգավոր առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող մեր պետության համար:

Սրանք բացառապես ներքաղաքական պատճառներն են: Կան նաև արտաքին (որոնք կապ ունեն Արցախի, բայց ոչ փրկության հետ) բայց այս հարթակը այդ պատճառների մասին խոսելու հարմար տեղը չէ»,-գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago