

«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքով ոտքով գնում եմ հանդիպման։ Բնականաբար ճանապարհին հանդիպում եմ որոշ ագրեսիվ հայացքների, բայց դեռ ոչ մի ռեպլիկ։ Եվ ահա, դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ, ով ինձ տեսնելիս նախ աչքերին չի հավատում։ Կողքով անցնում եմ և հավանաբար իր տեսածում համոզվելուց հետո գոռում է. «Այ բոզ!»։
Այս, ինչպես նաև դերասան Սոս Ջանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցած եղկելի դրվագներն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս օրերին Երևանի փողոցներում ծավալված խիստ «քաղաքական» գործընթացի մասին։ Սրանց իհարկե կարելի է ավելացնել բազմաթիվ այլ նմանատիպ դեպքեր (օր. Արմեն Մարտիրոսյանի հետ կապված դրվագը)։
Եվ իրականում զարմանալի ոչինչ չկա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը լսել հրապարակի հարթակին կանգնածների տեքստերը, որոնցում ըստ էության հայհոյանքից բացի այլ բովանդակություն չկա։ Ըստ այդմ պետք է արձանագրել, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժն իրապես անհամաչափ է, բառիս մեղմ իմաստով։
Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։ Էդ էր պակաս, մի հատ էլ մարդիկ Երևանի փողոցներում զգուշանալով քայլեին»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…