Լրահոս 24/7

Այդպես մենք տանուլ կտանք մեր ինքնիշխանության վերջին փշրանքները | Վ․Դարբինյան

«ՍԹԱՓՎԵՔ, ԳԺՈՒԿՆԵՐ

Քանի դեռ ընդդիմադիրների ցույցերին կթնդան ազգային ազատագրական խղճահարույց ողբեր՝ իբր մարտական ոգին վառ պահող ու ցավը ամենազգայուն նյարդին հասցնող, և հաջորդ պահին կհնչեն խրոխտ երգեր՝ իբր ազգի կենսունակության առհավատչյա տաշի-տուշի և ցնծություն,- զուգահեռ իրականության մեջ որդեկորույս մայրերին մինչև հոգու խորքը խոցող և ցնորամտության հասցնող,- քանի դեռ կմնանք վիզներս ծուռ՝ անդադար ետ նայող ու աշխարհից արդարություն աղերսող, ցեղասպանություն ճանաչել մուրացող ու հովանավոր փնտրող խալխ, ու քանի դեռ այս արժեհամակարգով ազգին դաս տալու և ազգին առաջնորդելու հավակնություն ցուցաբերողները կշարունակեն իրենց աննահանջ երթը մայրաքաղաքի փողոցները կաթվածահար անելու հաճույքն ըմբոշխնող սադոմազոխիստի ճիչերով,- հազիվ թե մեզ հաջողվի հաղթահարել 21-րդ լուսավոր դարում մեզ ուղեկցող խավարամտությունը:

Այդպես մենք տանուլ կտանք մեր ինքնիշխանության վերջին փշրանքները, կմնանք քաղաքակիրթ աշխարհից վտարված լուսանցքային մի զանգված, որը ոչինչ չի որոշում, ընդամենը ենթարկվում է այլոց որոշումներին, կապ չունի՝ ենթարկվում է թուլանալ-հաճույք ստանալո՞վ, թե, այնուամենայնիվ, չկամությամբ ու ցավով:Պատերազմում պարտությունը, որը միանգամայն կանխատեսելի էր, դարձրել ենք միմյանց մեղադրելու հրաշափառ առիթ, իրար ոչնչացնելու բացառիկ պատեհություն, ի վերջո՝ անվերջանալի թվացող, հարատև մի ներքին կռվի նյութ:

Ներփակվել ենք մեր ցավերի ու արատների փակ շրջանում՝ չխորշելով ի ցույց դնել մեր բոլոր թուլություններն ու մեր հոգու մերկությունը: Այնինչ պիտի ուժ գտնեինք ուշքի գալ հարվածի ծանրությունից, ինչպես ողբերգությանը հանդիման հայտնվողն է անում, հաղթահարել հարվածը և ոտքի կանգնել, եթե, իհարկե, չենք հաշտվել ոտքի տակ մնալու հեռանկարի հետ…Ու, գրողը տանի, ինչ էլ մինչ այդ պատահած լինի՝ ժամանակը չէ մահացու հարված ստանալուց հետո մեղավորներ փնտրելու. մի՞թե դժվար է հասկանալ, որ առաջին հերթին հարկավոր է դադարեցնել արյունահոսությունը:

Թշնամին հրճվում է ոչ այնքան տվյալ պահին քեզ հաղթելու, որքան քո անզորությունը տեսնելու, դիմադրության քո ռեսուրսների բացակայության մեջ համոզվելու, քո ինքնակեղեքմանն ականատես լինելու, քո ներքին հակասություններից իր ինքնավստահությունը բազմապատկելու միջոցով:Մի՞թե շատ խելք է պետք այս պարզունակ բաները հասկանալու համար: Ի՞նչն է խանգարում հասկանալ թշնամու նպատակը և ընդառաջ չգնալ նրա հետագա հաջողություններին, ջուր չլցնել նրա ջրաղացին:

Հակառակը՝ տեսնել նրա թուլությունը, հասկանալ քո սխալները, ամենօրյա ջանքով ձգտել թշնամուդ հանդեպ գերազանցության՝ նպատակ ունենալով ետ բերել կորցրածը: Մի՞թե «անհնար է, անհնար՝ հայոց հոգին ընկճել», բայց հնարավոր չէ, գրողը տանի, հասկանալ այս ամենը, տեսնել քո հակառակորդի թույլ ու խոցելի կետերը, ոչ թե ի ցույց դնել քոնը…Չէ՞ որ համայն մարդկության պատմությունը հազար անգամ վկայել է, որ հարաբերական են ու այսրոպեական պարտությունն ու հաղթանակը: Աստված է վկա ու Պատմությունն է վկա՝ հարաբերական են… Ո՞վ է կարողացել հակառակն ապացուցել: Ո՞վ կարող է կասեցնել քո հաղթանակը, եթե գիտակցես դրա անհրաժեշտությունն ու սկսես նախապատրաստվել դրան, ոչ թե փողոց դուրս գաս տխմար կարգախոսներով, յուրայինիդ ոչնչացնելու մոլուցքով:Երբևէ հասկանալո՞ւ ենք սա»,- գրել է լրագրող Վասակ Դարբինյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

17 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

18 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

18 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

18 hours ago