

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:
«Քարտուղար Բլինքենի կորոնավիրուսի ստուգման պատասխանը դրական է: Լավ լուրն այն է, որ նա ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև խթանիչ ներարկումը, նրա մոտ հիվանդության թեթև նշաններ են: Բլինքենը կարանտինի շրջանը տանը կմնա: Նա անհամբերությամբ սպասում է աշխատանքի վերադառնալու և ամբողջական գրաֆիկով պարտականությունները կատարելու օրվան», – ասել է Փրայսը:
Պետքարտուղարը պետք է հանդես գար մեծ ելույթով, որի թեման Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է: Ելույթը հետաձգվել է:
Ավելի վաղ Բլինքենը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեին: Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքիի փոխանցմամբ՝ Բլինքենի և նախագահ Ջո Բայդենի միջև անմիջական շփումներ վերջին օրերին չեն եղել:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…