Լրահոս 24/7

Խոսքի ազատությունը ապատեղեկատվության, ատելության խոսքի, իրար հետ հաշիվներ մաքրելու միջոց չէ. ՀՌՀ

Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «խոսքի ազատությունը չվերածել ատելության քարոզի»:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը բոլորիցս՝ Հանձնաժողովի կարգավորման ներքո գտնվող լիցենզավորված եւ հեղինակազորված Հեռարձակողներից, ո՛չ միայն լարվածության սահուն, առանց սրացումների հաղթահարելու դիրքորոշում է պահանջում, այլեւ բարձր աստիճանի զսպվածություն եւ ինքնահսկողություն։

Լարված ներքաղաքական իրավիճակներում հենց մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունները պետք է դառնան այն հարթակները, որոնք ո՛չ միայն կարող են մեղմել քաղաքական կրքերը, այլեւ ապահովել դրանց դրսեւորման նորմալ, բանական եւ քաղաքակիրթ ձեւերը։ Մասնագիտական ձեր պարտականությունն է՝ չբորբոքել դրանք եւ, ինչպես ասում են, յուղ չլցնել կրակին, այլ բոլոր հակասություններն ու վեճերը ուղղորդել դեպի քաղաքակիրթ ու բանական քննարկումներ, վերլուծություններ եւ բանավեճեր։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մշտապես հանդես է եկել խոսքի ազատության եւ կարծիքների ազատ արտահայտման սկզբունքի պաշտպանության դիրքերից։ Սակայն, դա չի նշանակում , որ այդ ազատությունները պետք է վերածել ապատեղեկատվության գործիքի, ատելության խոսքի, անձնական թշնամանքի կամ միմյանց սեւացնելով ու վարկաբեկելով՝ իրար հետ հաշիվներ մաքրելու միջոցի։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ քաղաքական այս թոհուբոհում կարող են կողմնորոշվել հենց ձեր խոսքով, պահվածքով, բարեխղճությամբ։

Հանձնաժողովը եւս մեկ անգամ կոչ է անում Հեռարձակողներին ապահովել հրապարակված տեղեկության ճշգրտությունը, անկողմնակալությունն ու բազմակարծությունը, ցուցաբերել ազնվություն՝ տեղեկությունները հավաքելու մեթոդներում, բացառել սոցիալական կարգավիճակի, անձի կամ խմբի որեւէ այլ հատկանիշի հիմքով խտրականությունը։

Հանձնաժողովը նաեւ հիշեցնում է, որ լիցենզիա ստացած Հեռարձակողները պետք է հետեւեն լիցենզիոն հայտով ստանձնած պարտավորություններին, որոնց խախտումները կարող են հանգեցնել օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառմանը»։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

57 minutes ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

21 hours ago