Լրահոս 24/7

ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը բռնագանձելու գործընթաց են սկսել

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը սկսել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագանձելու գործընթաց:

Այս մասին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել:

Բռնագանձման հայցի համաձայն՝ առանձնատունը ձեռք է բերվել  գումարով, որը հայ գործարարներից մեկը որպես կաշառք տվել է նախկինում ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:

Հայցում, որը ներկայացվել է Կալիֆորնիայի շրջանային դատարան, ԱՄՆ-ը պնդում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու համար: Նշվում է, որ այդ գումարն օգտագործվել  է Լոս Անջելեսի Հոլմբի Հիլս թաղամասում առանձնատուն գնելու համար: Նշվում է նաև, որ այդ առանձնատունը վերջերս վաճառքի էր դրվել 63 միլիոն 500 հազար դոլարով:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով, իսկ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ՝ կաշառք տալու հոդվածով:

Հաղորդագրության համաձայն՝ գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

2 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

3 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

4 hours ago