

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն անդրադարձել է Գյումրիում ընդդիմադիրների կողմից տարեցների նկատմամբ կիրառված բռնությանն ու հոգևոր դասի լռությանը:
Ղազարյանը գրել է.
«Ընդդիմության շարժման սկզբին նրանց միացան եկեղեցականներ։ Վերջիններս բացատրեցին, որ միացել են ոչ թե սատարելու այլ հնարավոր բռնությունները կանխելու համար։
Մի քանի օր առաջ Գյումրիում բռնության ենթարկվեցին 70-80 տարեկան պապիկներ։ Ջահել տղեքը նրանց ծեծեցին «ավտոներին հարվածելու ու գրպանում ձվեր ունենալու» համար։
Որ ընդդիմության լիդերները բացատրեցին ու արդարացրեցին պապիկների ծեծը` իրենց խղճին։ Իսկ որ մեր եկեղեցական այրերը, նույն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը չեն դատապարտում այս բռնությունը և լռությամբ արդարացնում են, խոսում է այս մարդկանց քաղաքական կողմնորոշման մասին։
Նրանք չեն դատապարտում այն ամենը ինչ դատապարտելի է Աստծո կողմից, բայց դատապարտելի չէ ընդդիմության քաղաքական հաշվարկների տեսանկյունից։
Իմիջիայլոց, այս առումով Աջապահյանը շատ նման է Արման Թաթոյանին։
Երբ տարեց մարդկանց հրապարակավ ծեծեցին, ամեն ինչի մասին կարծիք հայտնող Թաթոյանը կորավ, երբ Ադրբեջանի մի չինովնիկ հակահայկական մտքեր ասեց, Թաթոյանը հայտնվեց և սկսեց ջախջախել Ադրբեջանին»։
Հիշեցնենք՝ մայիսի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…