Լրահոս 24/7

Հայաստանը պետք է կողմ արտահայտվի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումներին․ Ա․ Բաբաջանյան

«Էսօրվա համար մի բան էլ գրեմ ու վերջ։

Նախօրեին տեսա մի հաղորդագրություն, ըստ որի Էրդողանը դիմել է ԵՄ-ին՝ Թուրքիայի անդամակցության հեռանկարները հասկանալու համար։ Եթե չեմ սխալվում, ԵՄ-ն, տարիներ առաջ, Թուրքիայի այդ կառույցին անդամակցության պայմանների մեջ նշել էր նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը։

Կարծում եմ Հայաստան-Թուրքիա երկխոսության այս բարդ, բայց խիստ կարևոր շրջանը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով գլոբալ և լոկալ մասշտաբի անվտանգային սպառնալիքները, Հայաստանը պետք է կողմ արտահայտվի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումներին։ Հայաստանը շատ ավելի հեշտությամբ կխոսի Եվրամիության անդամության ձգտող Թուրքիայի հետ։ ԵՄ-ի հետ Երևանի ջերմ և սերտ հարաբերությունները կարող են հավելյալ զսպող գործոն դառնալ Թուրքիայի նկատմամբ՝ Հայաստանի բանակցային սեղանին։

Բոլորն են հասկանում, որ ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ հեռանկարում Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հեռանկար գոյություն չունի, բայց ներկա պայմաններում Երևանից այդպիսի հայտարարությունը կարող է չափազանց օգտակար լինել և Անկարայի և արևմուտքի համար։ Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը պետք է մնա Եվրամիությանն անդամակցելու Թուրքիային առաջադրված պայմանների շարքում։

Այդ պահանջը հայտնվել է պահանջները ցանկում ամենևին ոչ Երևանի ցանկությամբ և ջանքերով։ Միևնույն ժամանակ, Երևանի կողմից այդպիսի բովանդակությամբ հայտարարությունը կարող է էապես փոխել բանակցությունների շուրջ մթնոլորտը և երկկողմ մակարդակում և միջազգային գետնի վրա»,- գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

30 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago