Ֆրանսիայի հրապարակում արդեն մեկնարկել է ընդդիմադիր ուժերի հանրահավաքը:
Մինչ հանրահավաքի անցկացումն ընդդիմադիրները 4 տարբեր ուղղություններով ավտոերթեր էին անցկացնում մայրաքաղաքում և մարզերում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը ապրիլի 23-ից սկսած՝ փողոցային պայքարի են դուրս եկել՝ գործող իշխանության հեռացման պահանջով: Մայիսի 1-ից սկսած՝ ընդդիմադիրների գործողությունները, ըստ իրենց, մտել են երկրորդ՝ ավելի վճռական փուլ. մինչ օրս նրանք ամենօրյա ռեժիմով իրականացնում են բողոքի անկանոն գործողություններ, կարճ ժամանակով փակում փողոցներ: