

Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Էդմոն Մարուքյանը հրապարակել է բանակցություններում ՀՀ ներկայացրած սկզբունքները։
• Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։
• Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
• Հայկական կողմը կարեւոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները (ռազմագերիների վերադարձ, կոմունիկացիաների բացում)։
• Հայկակական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
• Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…